Լուրեր

Պարգևատրվել են կիսամյակային լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջանները  17.07.2012

Պարգևատրվել են կիսամյակային լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջանները

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ՝ համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Նոր Նորքն, ընդ որում,... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին17.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին: Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաև փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը խնդրել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին՝ իր լավագույն բարեմաղթանքները... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին17.07.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, և այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից: Հանդիպմանը կարևորվել է փոխգործակցությունը ԻԻՀ... ավելին →

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Կանադայի համայնքների պալատի ներկայացուցիչներին 17.07.2012

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Կանադայի համայնքների պալատի ներկայացուցիչներին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին եւ Ալեքսանդր Բուլրիսին: Ողջունելով կանադացի պատգամավորների այցը Հայաստանի խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Կանադան բարեկամ երկիր է, եւ չնայած Հայաստանից բաժանված է օվկիանոսով, բայց տարածությունը լավ հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ի դեմս Համայնքների պալատի... ավելին →

Էդուարդ Շարմազանովն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրակությանը 17.07.2012

Էդուարդ Շարմազանովն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրություններում: Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի եւ Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան,... ավելին →

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ՌԴ Պետդումայի պատվիրակությանը 17.07.2012

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ՌԴ Պետդումայի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երեւանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխնախագահը նշեց, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների այցը Հայաստան եւ նրանց սպասվելիք մասնակցությունը ԼՂՀ ղեկավարի ընտրություններին: Նա համոզմունք հայտնեց, որ պատվիրակության անդամները, լինելով... ավելին →