Լուրեր
Խորհրդարանն սկսեց աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը: Խորհդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, եւ պետությունը հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է, որ հասարակության սահմանափակ հնարավորություններ ունեցող անդամներն ունենան հավասար... ավելին →
Վարչապետը ծանոթացել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կատարված հիմնանորոգման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային հարկը... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակի առթիվ, մաղթել նվագախմբին՝ երկար և բեղմնավոր ուղի, ստեղծագործական նորանոր հաջողություններ` ի փառս հայ մշակույթի և կատարողական արվեստի: ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Աշգաբատում դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ նրա գլխավորած պավիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով պարոն Բարոզոյին Ազգային ժողովում` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ նրա այցը Հայաստան այն փաստի վկայությունն է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ... ավելին →
Ավարտվեց <<Երևան Սիթի Տուր>>-ի 2012թ. տարեշրջանը
2012թ. դեկտեմբերի 1-ին ավարտվում է Երևանի քաղաքապետարանի <<Երևան Սիթի Տուր>> զբոսաշրջային երթուղու տարեշրջանը: Դեկտեմբերի 1-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների կոլեկտիվ նախնական պատվերների, տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակներում: Մանրամասների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին։ Հեռ.` 514-230, Էլ. փոստ` tourism@yerevan.am։ Կոլեկտիվ պատվերների և... ավելին →






