Լուրեր
Հայաստանը բավականին հզոր է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել Եվրոպական միությանը հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, որում սանկցիաներ կամրագրվեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը European Voice-ին տված հարցարույցում: ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար ձգտում է խաթարել Մինսկի խմբի գործունեությունը: Միաժամանակ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը բավականին հզոր է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Ճապոնիա և Վիետնամ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի... ավելին →
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ուիլֆրիդ Մարթենզին
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Բելգիայի Թագավարություն կատարած այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենզին: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետական և Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունների միջև հաստատված երկկողմ համագործակցությունը: ԵԺԿ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի և... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք: Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում և այսօր գտնվում են... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի Առևտրի պալատի նախագաhի հետ
Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին... ավելին →