Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին
Շուշիի ազատագրման 20-ամյա հոբելյանի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի վետերաններին:Շնորհավորելով նրանց մայիսյան հաղթանակների ու հատկապես Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ` Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. <<Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս փաստեց, որ հայերիս համար չկա ավելի մեծ արժեք, քան մեր երկիրն ու հողը, որի համար մենք մշտապես պատրաստ ենք ոտքի կանգնել ու նաև մեր կյանքի գնով պաշտպանել այն ցանկացած թշնամուց: Ու հենց դրա շնորհիվ... ավելին →
Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային: Ողջունելով հյուրին` պարոն Նիկոյանը շնորհակալություն հայտնեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում աշխույժ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները նպատակ են հետապնդել ապահովել ընտրությունների` արդար եւ օրենքի պահանջին համապասխան անցկացումը, եւ հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև հետագա քայլերին վերաբերող հարցեր: ավելին →
Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: ավելին →
Դրական գնահատականներ` Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեությանը
Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ներկայացրեց, թե ինչ քայլեր են կատարվել նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալու ուղղությամբ: Մասնավորապես նշվեցին այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ընտրողների անձնագրերի վրա դրվող դրոշմակնիքների` սահմանված ժամկետից շուտ անհետացող թանաքների օգտագործման, ինչպես նաեւ... ավելին →
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հ ԱԺ կողմից 2001 թվականին ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում մայիսի 8-ն ամրագրվեց որպես «Երկրապահի օր»։ Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու փառքով պսակած ազատամարտիկների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգեց նրանց հիշատակը։ ԱԺ նախագահը մասնակցեց Երկրապահ... ավելին →