Լուրեր

Սամվել Նիկոյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը 14.05.2012

Սամվել Նիկոյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 14-ին ընդունեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ` պարոն Նիկոյանը վսահություն հայտնեց, որ կորեացի խորհրդարանականների այցը նոր կթան կհանդիսանա ինչպես երկու երկրների, այնպես էլ Ազգային ժողովների միջեւ եղած հարաբերությունների զարգացման համար: ԱԺ նախագահը սերտ եւ ջերմ որակեց հաստատված հայ-կորեական եւ միջխորհրդարանական հարաբերությունները` կարեւորելով դրանց... ավելին →

Նախագահի ելույթի արժեքը առաջ քաշված նոր մոտեցումներն են14.05.2012

Նախագահի ելույթի արժեքը առաջ քաշված նոր մոտեցումներն են

 2012-ի մարտի 10-ին ՀՀԿ Համագումարում երկրի նախագահը բավականին ընդգրկուն և համակողմանի ելույթ ունեցավ: Տնտեսությանը նվիրված հատվածում նախագահը բերեց որոշ փաստեր վերջին տարիների ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներից: Սակայն նախագահի ելույթը պետք է արժևորել ոչ թե մատնանշված ձեռքբերումների և իրականացվածի նկատմամբ հնչեցրած գնահատականների, որոնք, ի դեպ, բավականին զուսպ և պահանջկոտ էին, այլ առաջ քաշվող նոր մոտեցումների և ապագայի տեսլականի տեսանկյունից: ՀՀ նախագահը շեշտադրեց... ավելին →

ԿԸՀ-ն հրապարակել է մեծամասնական ընտրակարգով հաղթած թեկնածուների անունները 13.05.2012

ԿԸՀ-ն հրապարակել է մեծամասնական ընտրակարգով հաղթած թեկնածուների անունները

Հայաստանի Հանրապետության 41 ընտրատարածքներն ամփոփել են մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքները. դրանք տարբերվում են ԶԼՄ-ներով շրջանառվող տվյալներից: Արդյունքները ներկայացնում է ԿԸՀ պաշտոնական կայքը: Թիվ 1 ընտրատարածքում` ՀԱԿ-ից Գայանե Առուստամյանը ստացել է 5 206 ձայն, ՀՀԿ թեկնածու Ռուբեն Հայրապետյանը` 19 442, ԺԿ-ի Ստյոպա Սաֆարյանը` 9 328: Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ Վլադիմիր Կարապետյանն ունի 13 198, իսկ ՀՀԿ-ից Սամվել Ֆարմանյանը` 19 989 ձայն: ... ավելին →

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները և սահմանեց համամասնական մանդատները13.05.2012

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների արդյունքները և սահմանեց համամասնական մանդատները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին կայացած արտահերթ նիստում ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 501 597 էր. 41 ընտրատարածքների 1982 տեղամասերում մայիսի 6-ին քվեարկությանը մասնակցել է 1 573 053 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը 53 831 է: Հինգերորդ գումարման ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած ինը քաղաքական ուժերից «Բարգավաճ... ավելին →

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հաղթանակի առթիվ12.05.2012

ԵԺԿ նախագահը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հաղթանակի առթիվ

 Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենզը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության տարած հաղթանակի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ցանկանում եմ օգտվել առիթից և անկեղծորեն շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ընտրություններում տարած փայլուն հաղթանակի առթիվ»: Ուիլֆրիդ... ավելին →

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի շրջանավարտները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին 12.05.2012

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի շրջանավարտները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին: Ողջունելով պատանիներին` Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց դպրոցը ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կյանքում: <<Դուք, ըստ էության, արդեն մուտք եք գործում մեծերի աշխարհ, ուր այլևս ինքներդ եք որոշումներ կայացնելու` որպես հասուն և գիտակից մարդիկ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր որոշում, որ կկայացնեք ձեր... ավելին →