Լուրեր
Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային: ՀՀ նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը:... ավելին →
Ամրապնդվել է մակրոտնտեսական կայունությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից։ «Խոսքը վերաբերում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրին, - հավելել է Տիգրան Սարգսյանը։ - Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետևողականորեն այս մոնիթորինգն իրականացնելու ենք, որովհետև... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է <<Զիգուրատ Արմենիա>> ընկերության ներկայացուցիչներին
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Զիգուրատ Արմենիա>> ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի: <<Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի առնենք, որ... ավելին →
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Ժան-Մարկ Էյրոյին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Էյրոյին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում: Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել... ավելին →
Տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2011 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Օրակարգային երկրորդ հարցով հաստատվել է հիմնադրամի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը, մասնավորապես, նշվել է, որ նախորդ տարի իրականացվել է 183 երիտասարդական ծրագիր և միջոցառում՝ 2010 թ.-ի... ավելին →
«Ինտեգրացիան ԱՊՀ-ում եւ ԵՄ-ում. միասնական չափորոշիչների ժամանակն է». Տիգրան Սարգսյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Ինտեգրացիան ԱՊՀ-ում եւ ԵՄ-ում. միասնական չափորոշիչների ժամանակն է» խորագրով հոդվածը տպագրվել է ռուսական «Վեդոմոստի» պարբերականում: «ԱՊՀ-ն զարգացման դժվարին փուլ է ապրել` անտարբերություն եւ հեռանկարների հանդեպ անվստահություն: Շատ հաճախ շշուկներ կային, որ ԱՊՀ-ն ասես ճամպրուկ է առանց բռնակի, երբ դժվարանում ես տանել, սակայն ափոսոսում ես նետել: Այդուհանդերձ, 2011 թ-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված եւ վերջերս Ռուսաստանում վավերցված... ավելին →