Լուրեր
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստում
Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ի գործող նախագահ Սամվել Նիկոյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին` պարոն Նիկոյանը նշեց, որ վերջին վեց ամիսների ընթացքում ղեկավարելով խորհրդարանական վեհաժողովը` հնարավորություն է ունեցել ավելի խորը եւ մանրամասն ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերն... ավելին →
Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագիծ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ և քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք բազմիցս հանրության հետ քննարկել ենք... ավելին →
Հրաժեշտի հանդիպում IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավարի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով մեր երկիր է ժամանել իր առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր երկարաժամկետ համագործակցությունը դրական արդյունքներ է տվել: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական մասնակցությունը ծրագրերի իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ Ձեզ... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի գործունեությանը, հայաստանյան գործընկերների հետ համագործակցությանը և Եվրոպայում առկա տնտեսական վիճակին առնչվող հարցեր: Գերմանական պատվիրակության խնդրանքով վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանն ու զարգացման ուղղություններին, մասնավորապես, հանգամանալից... ավելին →
Սերժ Սարգսյանի ուղերձը ՍՏԾՀ խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ ողջունելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի մասնակիցներին և հյուրերին: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջազգային կառույցների` հատկապես ՍԾՏՀ կազմակերպության գործունեությանը և վերջինիս խորհրդարանական ձևաչափի հետագա զարգացմանը` որպես... ավելին →
ՀՀ Նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա կապակցությամբ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ: Աշխարհահռչակ շանսոնյեին Հանրապետության նախագահը մաղթել է քաջառողջություն և անսպառ եռանդ ինչպես արվեստում, այնպես էլ հասարակական-քաղաքական գործունեության մեջ: «Ձեր պատկառելի վաստակով Դուք վաղուց ի վեր դասվել եք աշխարհահռչակ արվեստագետների և մեծագույն հայերի շարքին: Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ, որ ապրեք երկար և Ձեր ներկայությամբ նոր ու կենսական լիցքեր... ավելին →