Լուրեր

ՈՒխտագնացություն դեպի Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի 18.06.2012

ՈՒխտագնացություն դեպի Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի

Հունիսի 16-ին և 17-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի, որտեղ ամփոփված են պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։ Հունիսի 16-ին ավելի քան 100 երիտասարդներ մաքրեցին և բարեկարգեցին եկեղեցու հարակից տարածքը: Իսկ հունիսի 17-ին շուրջ 80 երիտասարդ հանրապետականներ մեկնեցին Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացան դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին Գ. Նժդեհի... ավելին →

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդի անդամներին 18.06.2012

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդի անդամներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկեց նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսեցին նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրին բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծեց կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը համատեղ... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը18.06.2012

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Կառավարության անդամներին ողջունել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիրի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքն ամբողջությամբ ներկայացվում է ստորև. «Մեծարգո Նախագահ, հարգելի գործընկերներ, Մինչև ծրագրի հակիրճ ներկայացումը առաջին հերթին ցանկանում եմ նորանաշնակ... ավելին →

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով 16.06.2012

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական նկարիչ ու քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:Շնորհավորելով հոբելյարին` Տարոն Մարգարյանը նշել է, որ բարձր է գնահատում ինչպես քանդակագործության ոլորտում, այնպես էլ մայրաքաղաքի մշակութային կյանքում արվեստագետի ներդրած ավանդը: <<Քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել մշակութի... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը նշանակել է ՀՀ կառավարության անդամներին16.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը նշանակել է ՀՀ կառավարության անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին: Մասնավորապես, Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ ՀՀ առողջապահության... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական <<Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ>> միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ 15.06.2012

Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական <<Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ>> միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական <<Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ>> միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երևանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով և ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա և մասնավորապես <<Սոկա... ավելին →