Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա05.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա: Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:... ավելին →

Հայաստանը բավականին հզոր է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար. ՀՀ վարչապետ05.06.2012

Հայաստանը բավականին հզոր է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել Եվրոպական միությանը հայտարարություն ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, որում սանկցիաներ կամրագրվեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը European Voice-ին տված հարցարույցում: ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակաբար ձգտում է խաթարել Մինսկի խմբի գործունեությունը: Միաժամանակ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը բավականին հզոր է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու... ավելին →

Նախագահի հրամանագրերով նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները04.06.2012

Նախագահի հրամանագրերով նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Ճապոնիա և Վիետնամ04.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Ճապոնիա և Վիետնամ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի... ավելին →

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ուիլֆրիդ Մարթենզին04.06.2012

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ուիլֆրիդ Մարթենզին

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը Բելգիայի Թագավարություն կատարած այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենզին: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետական և Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունների միջև հաստատված երկկողմ համագործակցությունը: ԵԺԿ նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի և... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին04.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք: Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում և այսօր գտնվում են... ավելին →