Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում07.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում

Ուրախ եմ Ձեզ՝ ուսանողներիդ և դասախոսներիդ հետ հանդիպման համար և երախտապարտ եմ Սոկա համալսարանին ինձ պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու համար: Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ողբերգալի հետևանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, և մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝ ցուցաբերելով... ավելին →

Վերագործարկվել է ևս երկու հիմնանորոգված շատրվան 06.06.2012

Վերագործարկվել է ևս երկու հիմնանորոգված շատրվան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և <<Օղակաձև>> զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին:Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ:Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի:1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով... ավելին →

Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին06.06.2012

Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS), հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակից եվրոպացի, թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին, լրագրողներին և վերլուծաբաններին հետաքրքրող հարցերին: Հարց - Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց այժմ պետք է հաջողության հասնեք:... ավելին →

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ06.06.2012

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Նախագահ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» կազմակերպության գլխավոր քարտուղարին 06.06.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թիերի Ամբերին: Շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` Թիերի Ամբերը ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղությունները: Մասնավորապես, այն 2000 թվականին նախաձեռնել է ջրի խնդիրներով զբաղվող երիտասարդական խորհրդարան, որտեղ Եվրոպայի 25 երկիր ներկայացնող 18-23 տարեկան երիտասարդները... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ 06.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդայի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը նախ ցավակցություն է հայտնել արքայազն Տոմոհիտո Միկասանոմիյայի մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը և Ճապոնիայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նրանք երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև... ավելին →