Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: Ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը՝ Հանրապետության ղեկավարն այդ գործում կարևորել է երկկողմ բարձաստիճան փոխայցելությունները և հույս հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի խոսքով, Հայաստանի... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 9-ին ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ փոխգործակցությունը ձեռք են բերել դինամիկ բնույթ: «Հայաստանը... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է ասֆալտապատման ծրագրերի իրականացման ընթացքին
Երևանի քաղաքապետարանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական և ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում:Մայրաքաղաքում կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալն այս տարի կկազմի մոտ երկու միլիոն քառակուսի մետր: Ըստ այդմ, 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կապիտալ հիմնանորոգում կիրականացվի 26 փողոցներում, այդ թվում` մայթերի նորոգում,... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան նախ այցելել է Զոհված հերոսների հուշարձան և Հո Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել և հարգանքի տուրք մատուցել: Վիետնամի նախագահի նստավայրում այնուհետև տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ ՀՀ կառավարության և... ավելին →
Շնորհավորանքներ Հովիկ Աբրահամյանին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել Հայաստանի եւ արտերկրի բարձրաստիճան պաշտոնյաներից, խորհրդարանների նախագահներից, միջազգային, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ամենատարբեր գերատեսչությունների ու հաստատությունների ղեկավարներից: Բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ պարոն Աբրահամյանին շնորհավորել, արդյունավետ գործունեություն ու հաջողություններ են... ավելին →
Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը
Երևանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Համոզված եմ, որ այս համաժողովն իր դրական ազդեցությունը կթողնի իրավաբանական մտքի զարգացման գործում՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա բացառիկ փորձը: Հետխորհրդային երկրներն այսօր փորձում են անցնել բարդ փոփոխությունների փուլով, որն ամբողջությամբ և որակապես փոխում է հասարակությունը: Այդ տեսակետից, մենք բոլորս... ավելին →