Լուրեր
ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում և Ստեփանակերտում են
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը հուլիսի 11-ին կայցելի Հայաստան, նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ականազերծված տարածքով կհատեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծն և կայցելեն Ստեփանակերտ, այնուհետև Երևան: Երևանում նախատեսված են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտաքին... ավելին →
Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ճեպազրույցը Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուլիսի 11-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով հանդիպման արդյուքները` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր են քննարկվել երկու երկրների եւ մասնավորապես խորհրդարանների համագործակցության վերաբերյալ` արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր հիմքերի վրա: Նա... ավելին →
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան
Հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով, որին ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովը, խորհրդի ֆինանսաբյուջետային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Անանեւը, միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին... ավելին →
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ հուլիսի 11-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Պատվիրակության ղեկավարն ու անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: Վալենտինա... ավելին →
ՀՀ Նախագահին է փոխանցվել Իրան այցելելու Ահմադինեժադի հրավերը
Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամեդ Նաջարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Չմիավորման շարժման կազմակերպության գագաթնաժողովին մասնակցության հրավերը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անունից: Հուլիսի 9-ին Երեւանում նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը նշվել է, որ օգոստոսի վերջին նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի այցը Իրանի մայրաքաղաք Թեհրան` մասնակցելու գագաթնաժողովին: Թեհրանում նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին` Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ եւ ողջ ռուս ժողովրդին Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ, որ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ: Ռուս... ավելին →