Լուրեր
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ: Շնորհավորելով մեր հայրենակցին կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի կամրապնդվեն, իսկ, Երևանի ու Բեյրութի միջև համագործակցությունն էլ կընդլայնվի:<<Հայ-լիբանանյան հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով, և արդեն 12 տարի է, ինչ Երևանն ու... ավելին →
Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է: Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն ուղղված... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության և կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման և անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի: Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և Ձեր առջև դրված ծրագրերի և... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին
Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին: Ի դեմս Ձեզ՝ Արցախի... ավելին →
Աջակցություն են ստանում ներդրումային և տնտեսական զարգացման հերթական ծրագրերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը որոշել է «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2012 թ. օգոստոսի 10-ից մինչև 2013 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. օգոստոսի 10-ը։ Ծրագրի համաձայն նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում,... ավելին →
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև վերջին տարիներին զգալի առաջընթաց արձանագրած հարաբերությունները, ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ դինամիկան պահպանելու և... ավելին →