Լուրեր
Երևան-Մարսել համագործակցությունը 20 տարեկան է
Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք: Այցի առաջին օրը` հունիսի 21-ին, Տարոն Մարգարյանը հանդիպել է իր գործընկերոջ` Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին և նրան ուղեցկող պատվիրակության անդամներին` Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամության ակունքները... ավելին →
Կառավարության ծրագիրը, որը հաստատվեց Ազգային ժողովում, իրականություն կդառնա
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև օրակարգի հաստատումը նա դիմել է նիստի մասնակիցներին. «Ես ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովի մեր գործընկերներին` այս երկու օրվա ընթացքում կառավարության ծրագրի քննարկման համար։ Խիստ շահագրգիռ քննարկում տեղի ունեցավ, և մեր ծրագիրն արժանացավ Ազգային ժողովի հավանությանը։ Ցանկանում եմ բոլոր պատգամավորներին... ավելին →
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա հաջողություններ կունենա հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված իր բոլոր... ավելին →
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասին
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը: ավելին →
ԱԺ-ն վավերացրեց մի շարք միջազգային համաձայնագրեր
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի ընթացքում վավերացրեց մի շարք միջազգային պայմանագրեր: Խորհրդարանը վավերացրեց երեք միջազգային համաձայնագրեր: Վավերացվեցին 2005թ-ի հոկտեմբերի 27-ին Ֆարոյում ստորագրված «Մշակութային ժառանագության նշանակությունը հասարակության համար» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան և 2009թ-ի նոյեմբերի 3-ին Քուվեյթում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում... ավելին →
Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով իր հրավերը` Գերմանիայի... ավելին →