Լուրեր
Էդուարդ Շարմազանով. «Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է»
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, միաժամանակ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր: «Այդ պահը հստակ պետք է նշվի հայտարարություններում. հարկավոր է անվանել ագրեսորին»,-նշել է Մամեդովը: Ի պատասխան Մամեդովի այդ հայտարարությանը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. ... ավելին →
Վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ: Զրուցակիցները լայն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Եվրոպական միություն... ավելին →
Դավիթ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Ինչպես Ստրասբուրգից հայտնեց Դավիթ Հարությունյանը, Մինյոնն առանձին հանդիպում է ունեցել նաև վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ, մինչդեռ եռակողմ ձևաչափով հանդիպում տեղի չի ունեցել: «Քննարկվել են մի շարք հարցեր, թե ընդհանուր առմամբ ինչպես ենք առաջ շարժվելու»,- նշեց Հարությունյանը: Նրա փոխանցմամբ`... ավելին →
ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ լրատվական վարչությունից, ողջունելով հյուրերին` առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին Հայաստանի... ավելին →
Գերմանիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հրայր Թովմասյանի հետ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, ջերմ և բարեկամական մթնոլորտում կողմերը զրուցել են այս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում իրականացվելիք ծրագրերի մասին: Նախարար Հրայր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ինչպես... ավելին →
Սերժ Սարգսյանը կոչ է անում լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը հանուն տարածաշրջանի հետագա բարգավաճման
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված գագաթնաժողովին: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյա հոբելյանի առթիվ: Անցած տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվեց դիմակայել ժամանակի փորձությանն ու հաղթահարել համաշխարհային և տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներ` կայանալով որպես տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցությունը... ավելին →