Լուրեր
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Պատերազմի և աշխատանքի վետերանները տարիներ շարունակ եղել և այսօր էլ շարունակում են հասարակության ու հատկապես երիտասարդ սերունդների համար կյանքի և քաղաքացու ուղեցույց լինել: Մեր հայրենիքը, որով լիարժեք հպարտանում ենք, այսօր հեռուն նայող ժամանակակից պետություն է առաջին հերթին նրանց սխրանքի ու նվիրման շնորհիվ: Ապրելով մեզ հետ նույն քաղաքում կամ փողոցում, կիսելով նույն հոգսերն ու... ավելին →
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում, որտեղ տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդև. «Հարգելի Տիգրան Սուրենի, հարգելի գործընկերներ, ուրախ եմ Աշգաբադում ընթացող կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում խոսել մեր երկկողմ... ավելին →
Քաղաքական կոալիցիայի համաձայնագիր
Հիմք ընդունելով 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումները լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության հաստատուն եւ առաջընթաց զարգացումը, ներհասարակական սոցիալական գործընկերության եւ համերաշխության... ավելին →
Տեղի է ունեցել Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար և մաղթել նոր հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հանրապետության նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահը ողջունել է բարոնուհուն և բարձր գնահատել տարիներ ի վեր Հայաստանին և Արցախին նրա ցուցաբերած աջակցությունը, ծավալած մարդասիրական գործունեությունն ու հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբ և մշտապես երախտագիտությամբ է... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել: Համոզված եմ, դեռ էլի է խոսվելու: Եվ բնական է, որովհետև սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, և որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները: Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը և շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր... ավելին →