Լուրեր

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ21.08.2012

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի բանակցված... ավելին →

Նախագահը ծանոթացել է Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ընթացքին21.08.2012

Նախագահը ծանոթացել է Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ընթացքին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ և Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ ներկայացնելով նաև մայրաքաղաքի ճանապարհաշինարարական հեռանկարային ծրագրերը: Նշվել է, որ Երևան քաղաքի... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ21.08.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձի առթիվ

 Վեհափառ Տեր, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին: Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են: Թող Աստված Ձեզ պարգևի առողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր... ավելին →

Մարզական ավանդույթները շարունկավում են 20.08.2012

Մարզական ավանդույթները շարունկավում են

 2012 թվականի օգոստոսին մեկնարկեց ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնությունը: Միջոցառմանը մասնակցում են կուսակցության Երևանի և մարզերի 14 տարածքային կազմակերպությունների թիմեր: Չ որս ենթախմբերում շրջանային մրցակարգով անցկացվող նախնական խաղերի արդյունքներով կձևավորվի ¼ եզրափակչին մասնակցող թիմերի կազմը, որոնք հոկտեմբերին կպայքարեն առաջնության հաղթողի գավաթի համար: ավելին →

Մետրոպոլիտենի տարածքում ավարտվել են WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները 20.08.2012

Մետրոպոլիտենի տարածքում ավարտվել են WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ գեղարվեստական լուսավորությամբ ապահովված արձանների լուսավորման ժամանակացույցը կերկարաձգվի գիշերային ժամերին: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ ընթացքի մեջ են նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների ծառերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները: Անխափան գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի... ավելին →

Արարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներ արժանացել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերի20.08.2012

Արարատ լեռ բարձրացած մի խումբ լեռնագնացներ արժանացել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերի

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արարատ լեռ ուխտագնացություն կատարած մի խումբ լեռնագնացների: Վերջիններս տեսանյութի միջոցով վարչապետին են ներկայացրել ուխտագնացությունից ստացած իրենց տպավորությունները: Հանդիպման նախաձեռնող գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ողջունել է լեռնագնացների այդ քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար Արարատը ոչ միայն սրբազան լեռ է, այլև հայրենիք: Ազգանվեր գործունեություն ծավալելու համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրով է խրախուսել... ավելին →