Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայցեր է կատարել Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում մասնակցել է թիվ 125 մանկապարտեզի հանդիսավոր վերաբացմանը: Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել:Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում` մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել և կահավորվել է անհրաժեշտ գույքով: Մասնավորապես կրթօջախին հատկացվել է 30 մանկական սեղան, 150 աթոռակ և 60 մահճակալ:... ավելին →
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հարգելի՛ մրցանակակիրներ, հյուրեր, Ուրախ եմ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման արդեն երկրորդ արարողությանը ներկա գտնվելու համար: Աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառի համար նախատեսված այս մրցանակը կոչված է հավերժացնելու գիտության մեր ականավոր գործչի անունը՝ միավորելով տարբեր երկրներ ու ժողովուրդներ ներկայացնող գիտնականների: Վիկտոր Համբարձումյանն օժտված էր եզակի շնորհով ու տաղանդով: Նա ոչ միայն հանճարեղ գիտնականի,... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը նվիրված ՀՀ ԳԱԱ արտահերթ ընդլայնված ընդհանուր ժողովին: Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի որոշմամբ 2012թ. մրցանակի արժանացած գիտնականներին՝ Յան Էյնաստոյին և Իգոր... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՄՄ գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Ողջունելով ՀՄՄ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Նախագահն ընդգծել է, որ հեռահաղորդակցության և կապի ոլորտում մեր երկրում վերջին տարիներին արձանագրված հաջողությունները նաև Հեռահաղորդակցության միջազգային միության և անձամբ պարոն Համադուն Թուրեի հետ համագործակցության արդյունքն են: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համադուն Թուրեի գործունեությունը կազմակերպության գլխավոր... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՎԻՐԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է, և ես մտադիր եմ պարբերաբար այսպիսի խորհրդակցություններ հրավիրել: Մեր խնդիրները, մեր առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թևերի ավելի համակարգված աշխատանք. հաճախակի հանդիպումներով մենք կապահովենք, որ բոլոր գերատեսչությունները, իրենց առօրյա խնդիրների լուծմանը զուգահեռ, ավելի ակտիվ մաս կազմեն համապետական այն նախաձեռնություններին ու քայլերին, որոնք համընդհանուր ջանքեր են պահանջում: Այսօրվա հանդիպման... ավելին →