Լուրեր
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերով մայրաքաղաքում առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքները և 2013թ. անելիքները: Նշվել է, որ Երևանի զարգացման 2012 թվականի ծրագրերով իրականացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված հիմնանորոգման, նաև շենքերի... ավելին →
Կառավարությունում շարունակվել է պետական գերատեսչությունների հաշվետվությունների ներկայացումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի... ավելին →
Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել բիզնեսի զարգացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է առարկայորեն քննարկել, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի 2013 թ. ձեր արտադրական հզորությունները մեծանան, արտադրության ֆիզիկական ծավալներն ավելանան, և ինչպես կարող ենք խթանել արտահանման ծավալի աճը:... ավելին →
Վալոնիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն՝ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունվարի 23-ին հանդիպում ունեցավ Բելգիայի Թագավորության Վալոնիա մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերժ Հենդրիսի եւ Բելգիայի մեր հայրենակից, բռնցքամարտիկ Արսեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը կարևորել է մի քանի տեսակետից: «Մենք երբևէ այսպիսի հաշվառում չենք իրականացրել և խիստ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսին է իրական պատկերը... ավելին →
Հայաստանի Հանրապետության կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ արտակարգ իրավիճակների... ավելին →






