Լուրեր

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների26.12.2012

Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների մի շարք ներկայացուցիչների

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային: <<Շնորհավորելով... ավելին →

Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները  26.12.2012

Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները

 Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով: Քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41-ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ: Նման ծրագիր է իրականացվում նաև թվով 6 մանկապարտեզներում, որոնցում ներկառուցվել են... ավելին →

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում  26.12.2012

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում

 <<Երևանցիները Երևանի մասին>> հետազոտությունների արդյունքներն են հրապարակել Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gullup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։ Հարցման արդյունքներին ծանոթանալու և դրանք մեկնաբանելու համար հետազոտության շնորհանդեսին հրավիրված էր Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%-ը լիովին դրական։... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ  26.12.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսությանը: Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նաև պետական պարգևների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր մեծ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ  26.12.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն:... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ  26.12.2012

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին և Կարեն Միքայելյանին: Կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան... ավելին →