Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է մարզում իրականացված ճանապարհային հիմնանորոգման աշխատանքներին: Նախագահն այցելել է Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ, դիտել մշակութային այս հաստատության վերակառուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև Վաղաշեն համայնքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին: ավելին →
Սերժ Սարգսյանն այցելել է Վաղաշենի հիմնանորոգվող մշակույթի տուն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղել է Վաղաշեն համայնքի հիմնանորոգվող մշակույթի տանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վաղաշեն համայնքի մշակույթի տան հիմանանորոգման աշխատանքները սկսվել են 2008 թվականի առաջին եռամսյակում ու նախատեսվում է ավարտել 2012 թվականի երկրորդ եռամսյակում: 2007-2011 թվականների ընթացքում ֆինանսավորվել է 183,6 մլն դրամ, այդ թվում` 2008-09 թթ ՀՄՆՀ-ի միջոցներից ` 116,3 մլն դրամ, 2011 թվականին ՀՀ... ավելին →
ՀՀԿ գործադիր մարմնի ուղերձը կուսակցության բոլոր անդամներին
Հարգելի´ կուսակիցներ, Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաև այն բացասական ավանդույթները, որոնք մեր հասարակությանը հարիր չեն: ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 13-րդ համագումարում նշում էր. «Հավատը նաև մշտական սնուցում է... ավելին →
Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, եւ բարեկամություն հաստատվի երկու ժողովուրդների միջեւ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում նշել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդթը: Նրա խոսքով` ինքը երեք տարի անընդմեջ այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու այն զոհերի հիշատակին, ովքեր զոհվել են շուրջ հարյուր տարի առաջ: «Պետք է հիշել այն, ինչ տեղի է ունեցել,... ավելին →
Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Ստորեւ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած... ավելին →
Լրանում է Հայոց Ցեղասպանության 97 –րդ տարելիցը
Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց«Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա... ավելին →