Լուրեր

Հաստատվել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի նախագիծը25.04.2012

Հաստատվել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի նախագիծը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել են 2012 թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության նախապատրաստման վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է Համակարգող ազգային հանձնաժողովի կողմից... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային25.04.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Նախագահը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաև իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները: Հանրապետության ղեկավարն այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգևը՝ Պատվո շքանշանը: ՌԴ գլխավոր... ավելին →

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սեյեդ Ալի Սաղայիանի հետ25.04.2012

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սեյեդ Ալի Սաղայիանի հետ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Այս տարիների ընթացքում մեր համագործակցությունը գնահատում եմ շատ արդյունավետ: Մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվում և նախագծվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց աշխատանքներում մեծ է նաև Ձեր անձնական ներդրումը»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկու երկրների... ավելին →

Վարչապետն արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ներքո ծանոթացել է հայ-շվեյցարական արտադրական ընկերության զարգացման ծրագրերին25.04.2012

Վարչապետն արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության ներքո ծանոթացել է հայ-շվեյցարական արտադրական ընկերության զարգացման ծրագրերին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ճյուղերից՝ ճշգրիտ ճարտագիտության բնագավառում գործունեություն իրականացնող հայ-շվեյցարական «ԱՍՏՐԱ» ընկերություն: Այն իրականացնում է կարծր համաձուլվածքից բարձր ճշգրտությամբ ֆրեզների և գայլիկոնների արտադրություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին և զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ ընկերությունը հագեցած է ժամանակակից եվրոպական... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին25.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել: «Անշուշտ, այս բացասական երևույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, և ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարևորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն... ավելին →

ՀՀԿ առաջնորդը կարծում է, որ տարածքների անհամաչափ զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից է25.04.2012

ՀՀԿ առաջնորդը կարծում է, որ տարածքների անհամաչափ զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից է

 Հայաստան մտնող ֆինանսական ներդրումների հիմնական մասը պետք է ուղղորդվի դեպի համայնքներ` նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս մասին Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի յուրաքանչյուր մարզում, քաղաքում ու գյուղում մարդիկ ակնկալում են նվազագույն պայմաններ ունենալ, որպեսզի կարողանան սեփական միջոցներով... ավելին →