Լուրեր

ՀՀԿ գործադիր մարմնի ուղերձը կուսակցության բոլոր անդամներին25.04.2012

ՀՀԿ գործադիր մարմնի ուղերձը կուսակցության բոլոր անդամներին

Հարգելի´ կուսակիցներ, Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաև այն բացասական ավանդույթները, որոնք մեր հասարակությանը հարիր չեն: ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 13-րդ համագումարում նշում էր. «Հավատը նաև մշտական սնուցում է... ավելին →

«Հաղթանակը պատերազմում նոր փոփոխությունների ու հետագա հաջողությունների սկիզբն էր միայն». Սերժ Սարգսյան25.04.2012

«Հաղթանակը պատերազմում նոր փոփոխությունների ու հետագա հաջողությունների սկիզբն էր միայն». Սերժ Սարգսյան

 Ժողովրդագրական խնդիրները դառնում են ազգային անվտանգության սպառնալիք: Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ի նպատակն է լինելու ապահովել պայմաններ երիտասարդների համար, որպեսզի նրանք կազմեն ընտանիքներ ու ունենան նվազագույնը երեք երեխա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, ու... ավելին →

ՀՀ Նախագահը ծանոթացավ Վարդենիսի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին25.04.2012

ՀՀ Նախագահը ծանոթացավ Վարդենիսի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղավ Վարդենիսի մշակույթի տանը, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2011 թվականի երկրորդ եռամսյակում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 422 մլն դրամ: «Ամբողջությամբ տեղադրվել է նոր հատակ, սանհանգույցները, ջրամատակարարումն իրականացվել է: Շենքը գազաֆիկացված է, մնում է միայն... ավելին →

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Անին ընդգրկել է Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում25.04.2012

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Անին ընդգրկել է Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում

 Թուրքիան վերանայել է ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված իր նախնական ցուցակը և հանդես է եկել 13 նոր հուշարձաններ ու հուշարձանախմբեր ցուցակում ընդգրկելու առաջարկով: Քննության առնելով այդ առաջարկները, որոնց թվում ներկայացված է եղել նաև Անի քաղաքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն հաստատել է դրանք` 2012թ. ապրիլի 13-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» հկ-ից, այսուհետ, Թուրքիայի` ի թիվս 38 հուշարձանախմբերից բաղկացած նախնական ցուցակում գրանցված այլ... ավելին →

ՀՀ նախագահը պարգեւատրել է Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին25.04.2012

ՀՀ նախագահը պարգեւատրել է Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա հայանպաստ գործունեության համար Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: ավելին →

Սերժ Սարգսյանը գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել25.04.2012

Սերժ Սարգսյանը գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից: «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ. 1. 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության... ավելին →