Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, որտեղ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ներայացրել է ԱՄՆ-ից ներկրված 34 միավոր նոր մեքենասարքավորումները: Մասնավորապես դրանցից են մինի տրակտորները, վակուումային տերև հավաքող տրակտորի կցորդները, թուփ ձևավորող մեքենաները, ճյուղ մանրացնող սարքերը և այլն, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատումն ու կանաչ տարածքների խնամքը: 2012 թվականի <<Կանաչ Երևան>> ծրագրի համար ներկրվել են... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Կուրղինյան նրբանցքի բակային տարածքում արդեն փոխված էին եզրաքարերը, ճեմուղիները սալապատված էին, տեղադրված էին նաև նստարանները: Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և առաջիկայում այն կհանձնվի բնակչությանը, և... ավելին →
ԱԺ աշխատակիցներին շնորհվեցին դասային աստիճաններ
«ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը եւ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների հանդիսավոր պայմաններում շնորհեցին օրենքով սահմանված համապատասխան դասային աստիճաններ: ԱԺ նախագահը 9-ը պետական ծառայողների շնորհեց ՀՀ պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: ԱԺ աշխատակազմի ղեկավարը 4 աշխատակցի շնորհեց ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի... ավելին →
Տեղի է ունեցել ՏՏԶԱԽ հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը հաստատելուց հետո սկսվել է օրակարգային հարցերի քննարկումը: Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել... ավելին →
«Տարաձայնություններն ու բանավեճը թշնամանքի պատճառ չեն կարող լինել». Սերժ Սարգսյան
Մենք պետք է հիշենք, որ տարաձայնություններն ու բանավեճը թշնամանքի պատճառ չեն կարող լինել, մենք չպետք է իրար դեմ կանգնենք, իսկ եթե կանգնենք էլ` ապա միայն թշնամու դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին հանդես եկավ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ` վստահեցնելով, որ արտաքին աշխարհում իր դեմ թշնամանք քարոզողների պակաս երբեք հայ ժողովուրդը չի զգացել, ու մենք... ավելին →
Շարունակվեց ՀՀ Նախագահի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 17-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կապանի երկրագիտական թանգարան, որտեղ ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված միջոցառումների ժամանակացույցով թանգարանի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները ս.թ. մարտի վերջին ավարտվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: Հանրապետության ղեկավարին շրջայցի ժամանակ զեկուցվել է, որ երկրագիտական թանգարանի հիմնանորոգման համար 2011թ. ընթացքում հատկացված... ավելին →