Լուրեր
Աշխատանքը սկսեց ԱԺ աշնանային նստաշրջանը
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության հիմնով ազդարարվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացումը: Աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորեց հայ շախմատիստներին` երրորդ անգամ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Դալլաքյանը: Աժ նախագահը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը... ավելին →
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել 2012 թվականին Ստամբուլում տեղի ունեցած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգևներ շնորհելու մասին: Մասնավորապես, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում եռակի չեմպիոն դարձած Հայաստանի հավաքականի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին, մարզիչներին և մեր ողջ ժողովրդին: Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթելով՝ երրորդ անգամ մեր հավաքականը դարձավ օլիմպիական չեմպիոն: Նման հաջողություն շախմատային օլիմպիադաների պատմության... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի Ազատության հրապարակում դիմավորել է Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին:Շնորհավորելով տղաներին փայլուն հաղթանակի համար` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հայ ազգին հերթական անգամ մեծ ուրախություն պարգևելու համար և մաղթել նորանոր հաղթանակներ ու նվաճումներ միջազգային մրցաշարերում:Այնուհետ հազարավոր երևանցիների ծափողջույնների և հիացական... ավելին →
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել ԼՂՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ կապիտալ վերանորոգված Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի բացման արարողությանը, շրջել նորկառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Շուշի քաղաքում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այցելել են նաև Օրիորդաց վարժարան, ծանոթացել այնտեղ... ավելին →