Լուրեր

Աշխատանքային քննարկում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում 11.09.2012

Աշխատանքային քննարկում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,... ավելին →

Խորհրդարանը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը 11.09.2012

Խորհրդարանը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված հարցերը եւ շարունակեցին օրակարգային հարցերի քննարկումը: «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նախագծի ընդունման... ավելին →

Վարչապետն ընդունել է Ֆիլիպ Լըֆորին11.09.2012

Վարչապետն ընդունել է Ֆիլիպ Լըֆորին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին և տարածաշրջանային հարցերի: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԼՂ խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու գործում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները կարող են ապացուցել, որ Հայաստանը գործում է այդ ուղով, ինչը մենք չենք տեսնում... ավելին →

Երևանի քաղաքապետն այցելել է հեծանվահրապարակ11.09.2012

Երևանի քաղաքապետն այցելել է հեծանվահրապարակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը: Հեծանվահրապարակի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին:Կարևորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել... ավելին →

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ10.09.2012

Սեպտեմբերի 15-ին մայրաքաղաքում կկայանա համաքաղաքային շաբաթօրյակ

Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել` շախմատիստներին դիմավորելու և մշակութային համապատասխան ծրագիր կազմակերպելու ուղղությամբ: Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից, ինչպես նաև Նորքի,... ավելին →

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների օգոստոս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները 10.09.2012

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների օգոստոս ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների օգոստոս ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ, բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել Նուբարաշեն վարչական շրջանում:Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին`... ավելին →