Լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Անցնելով օրակարգային հարցերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքը: Ակնկալվում է, որ 2012 թվականին... ավելին →
Գյուղական համայնքների զարգացումը, գյուղացու համար հաճույքով աշխատելու եւ արարելու համապատասխան պայմանների ստեղծումը Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր նպատակներից է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապրիլի 20-ին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտն մարզի Հնաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Հնաբերդցիներ, ուրախ եմ, որ... ավելին →
«Կոռուպցիան վերացնելու ճանապարհին մենք կիրառելու ենք բոլոր օրինական մեթոդները». ՀՀԿ նախագահ
Հայաստանի համայնքների զարգացման ՀՀԿ-ի հիմնական ուղեցույցը «Տարածքային համաչափ զարգացման» ծրագիրն է, որը երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 20-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Սա մեր օրակարգի առաջնային տեղում է: Մենք աշխատում ենք, որ Երևանն... ավելին →
ՀՀ Նախագահին Ալագյազ համայնքում ներկայացվեց գազաֆիկացման աշխատանքների ընթացքը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընթացքում Ալագյազ համայնքում ծանոթացավ միջին և ցածր ճնշման գազատարերի անցկացման իրականացված աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գազատարերի անցկացումն իրականացվել է «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ միջոցներից. 2012 թ-ին հատկացվել է 177,8 մլն դրամ: Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին խոստացված գազաֆիկացման... ավելին →
ՀՀ Նախագահն այցելեց Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընթացքում եղավ Արագածավան համայնքի բարեկագված թիվ 2 միջնակարգ դպրոց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում 2011 թվականի ընթացքում վերանորոգվել է դպրոցի նիստերի դահլիճը, ուսումնական երկու մասնաշենքերը և 7-րդ մասնաշենքը (ճաշարան, սպորտդահլիճ): Լրագրողների հետ ճեպազրույցում թիվ 2 դպրոցի տնօրեն Տեր Մարտիրոսյանը նշեց, որ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ
Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին: Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական... ավելին →