Լուրեր

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը Երևանը գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսավոր արարողության ժամանակ 23.04.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը Երևանը գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանդիսավոր արարողության ժամանակ

 Ապրիլի 22-ին Երևանը հանդիսավորությամբ ստանձնեց գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը։ Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է. <<Շուրջ 3-հազարամյա պատմություն և մշակութային մեծ ժառանգություն ունեցող մեր քաղաքն այսօր հպարտությամբ ու ոգևորությամբ է ստանձնում գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր տիտղոսը: Գիրն ու գրականությունը միշտ էլ կարևոր տեղ ու դեր են ունեցել մեր ժողովրդի համար: Նաև... ավելին →

Վարչապետն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին23.04.2012

Վարչապետն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի 36-րդ համաժողովի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Կատալին Բոգյային և ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգային: «Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿO-ի հետ, ինչի համար կան մի քանի հիմնարար պատճառնեևր: Դրանցից առաջինը մեր ժողովրդի անցած ուղին է: Ցանկացած խնդիր, որը վերաբերվում է մշակույթին, մեր ժողովուրդը փայփայում և գնահատում է: Հայոց ցեղասպանության ժամանակ մեր պապերն իրենց հետ... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահագապետին23.04.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահագապետին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է.«Ուրախ եմ, որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար»: Նշելով, որ Միլանի հայ համայնքի հետ ձևավորվել են գերազանց հարաբերություններ՝ Գվիդո Պոդեստան ասել է, որ առկա են մի քանի ուղղություններ, որտեղ կան համագործակցության լավ հնարավորություններ:... ավելին →

Հանդիպում Վենետիկի քաղաքապետի հետ23.04.2012

Հանդիպում Վենետիկի քաղաքապետի հետ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին, ով Հայաստան է այցելում առաջին անգամ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: «Ուրախ ենք ընդունելու Ձեզ, մանավանդ այն բանից հետո, երբ Վենետիկում երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Կարծում եմ` դա նոր էջ է բացում մեր հարաբերություններում: Ցանկանում... ավելին →

Երևանում բացվել է ArmBookExpo միջազգային ցուցահանդեսը23.04.2012

Երևանում բացվել է ArmBookExpo միջազգային ցուցահանդեսը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 21-ին Երևանի «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մասնակցել է Հայ գրատպության 500-ամյակի և «Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծերի շրջանակներում կազմակերպված ArmBookExpo միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ քառասուն երկրներում հրատարակված հային և Հայաստանին վերաբերող 1800 անուն գրքեր: Ներկայացված գրականությունն ամբողջությամբ կտրամադրվի Հայաստանի ազգային գրադարանին, որտեղ կստեղծվի... ավելին →

Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը23.04.2012

Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին հարող հարթակում մասնակցել են Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում: Միջոցառման ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը փոխանցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ... ավելին →