Լուրեր

Բիրանդը Թուրքիայի իշխանություններին կրկին հիշեցրել է Հայկական հարցի մասին 24.04.2012

Բիրանդը Թուրքիայի իշխանություններին կրկին հիշեցրել է Հայկական հարցի մասին

Թուրք հայտնի քաղաքական վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը Թուրքիայի իշխանություններին կրկին հիշեցրել է Հայկական հարցի լուծված չլինելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթում Բիրանդը գրում է. «Ամեն տարվա նման այսօր էլ 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիան մտահոգվելու է, թե ինչ է բերելու Հայկական հարցն իրեն, թե այս անգամ ինչ է ասելու Վաշինգտոնը: Մի քանի օր խոսելու ենք այս մասին, հետո ամեն ինչ դարձյալ մոռացվելու է: 2015 թ-ին ընդառաջ... ավելին →

	 24.04.2012 Հարգանքի տուրք` Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին24.04.2012

24.04.2012 Հարգանքի տուրք` Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, բարձրաստիճան զինովորականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հյուրեր այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը։ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց... ավելին →

Ամերիկահայերը Սպիտակ տան դիմաց հորդորել են Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը24.04.2012

Ամերիկահայերը Սպիտակ տան դիմաց հորդորել են Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Վաշինգտոնի (Greater Washington) հայ համայնքը Սպիտակ տան առաջ բողոքի ցույց է կազմակերպել եւ հորդորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կատարել իր խոստումը եւ պատշաճ կերպով բնութագրել երիտթուրքերի կողմից 1.5 մլն հայերի սպանությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վաշինգտոնի ամերիկահայությունը իրականացրել է այս հորդորը Սպիտակ տան առաջ, նախքան ապրիլի 24-ին Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նախագահ Օբամայի ամենամյա ելույթը: «Նախագահ Օբաման այն ժամանակ որպես սենատոր եւ նախագահի... ավելին →

Տիգրան Սարգսյան ընդունել է մի խումբ սփյուռքահայ գրողների24.04.2012

Տիգրան Սարգսյան ընդունել է մի խումբ սփյուռքահայ գրողների

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայից, Լիբանանից, Կիպրոսից և Իսրայելից ժամանած սփյուռքահայ մի խումբ գրողների, ովքեր Երևանում մասնակցել են հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովին: Զրուցակիցները քննարկել են Սփյուռքում հայապահպանությանը, սփյուռքահայության շրջանում մայրենի լեզվի հետագա տարածմանը և գրականությանն առչնվող հարցեր: Սփյուռքահայ գրողները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս գործել որպես մայրենի լեզվի դեսպաններ՝ ի նպաստ արտերկրում հայ գրականության ժառանգության... ավելին →

Վարչապետն ընդունել է ՌԴ «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» ունիտար ձեռնարկության ներկայացուցիչներին24.04.2012

Վարչապետն ընդունել է ՌԴ «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» ունիտար ձեռնարկության ներկայացուցիչներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Մեքենաշինության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտ» պետական դաշնային ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Սկորոբոգատովին և նույն հաստատության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սերեդինին: Հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, քննարկվել են տիեզերքի... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ24.04.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է: Լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: Մեր ժողովրդի դահիճների նպատակը հայության ֆիզիկական բնաջնջումը մշակութային եղեռնով և պատմական հիշողության ոչնչացմամբ շարունակելն էր: Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առաջ, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Նրանց չի հաջողվել ոչնչացնել հայությունը, չի հաջողվել ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը, չի հաջողվել խլացնել... ավելին →