Լուրեր
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 48 հարց, այդ թվում`13... ավելին →
ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը: Կարեւորելով միջազգային այս հեղինակավոր կառույցի գործունեությունը Հայաստանում, Էդուարդ Շարմազանովն ընթերցեց ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը. «Հարգելի տիկին Գեռչեւա, Դիվանագիտական կորպուսի հարգարժան ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, Այսօր նշվում է Հայաստանի... ավելին →
Սիրիահայերի համար կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց
Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց՝ սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը: Սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում: Աշակերտները... ավելին →
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են համաձայնագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր:Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող համաձայնագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաև երկու քաղաքներում գործող կազմակերպությունների, և գործարար շրջանակների միջև առկա կապերի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Արցախի նախագահը, ողջունելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումը, նկատել է, որ այն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների շարունակական սերտացման ևս մեկ կարևոր դրսևորում է, ինչը զարգացման լայն դաշտ և հեռանկար ունի.<<Երևանն այսօր հսկայական ներուժ ունի, և երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացումն... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մեր երկիր ժամանած աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին: Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, Հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ թվում՝ Եվգենի Կիսինին և մշտապես ուրախ է հյուրընկալել նրանց... ավելին →