Լուրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է Արգենտինայի դեսպանին 20.07.2012

Երևանի քաղաքապետը հանդիպել է Արգենտինայի դեսպանին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։ Ընդգծելով հայ-արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները և նշել է, որ Երևանի և արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն:<<2000 թվականից Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երևանը 2012 թվականի համաշխարհային գրքի... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին20.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները: Մինչ օրակարգին անցնելը, Հանրապետության նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած... ավելին →

Քննարկվել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր20.07.2012

Քննարկվել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դուք հաջողությամբ կարողանաք իրականացնել Ձեր առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում... ավելին →

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին 20.07.2012

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ: Շնորհավորելով մեր հայրենակցին կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի կամրապնդվեն, իսկ, Երևանի ու Բեյրութի միջև համագործակցությունն էլ կընդլայնվի:<<Հայ-լիբանանյան հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով, և արդեն 12 տարի է, ինչ Երևանն ու... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ20.07.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ

Հարգելի պարոն Սահակյան, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է: Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն ուղղված... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին20.07.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության և կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման և անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի: Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և Ձեր առջև դրված ծրագրերի և... ավելին →