Լուրեր
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին անդամ Հերմինե Նաղդալյանին հունվարի 21-ին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի կողմից շնորհվեց ԵԽԽՎ պատվավոր անդամի տիտղոս եւ մեդալ՝ ԵԽԽՎ-ում երկարամյա գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Պարգեւատրման արարողությանը ներկա էին ԵԽԽՎ նախկին նախագահներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Ռենե վան դեր Լինդենը, ԵԽԽՎ պատվիրակներ: Իր խոսքում Ժան-Կլոդ Մինյոնը տիկին Նաղդալյանին շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ-ում կատարած գործուն... ավելին →
Տիգրան Սարգսյանը պրոֆեսոր Նորայր Մանասերյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն և երկարակեցություն: ավելին →
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի մատուցած անակնկալը հասարակական կազմակերպությունների կանանց համար
Հայաստանի Հանրապետական ՀՀԿ կուսակցության կանանց խորհուրդը, խորհրդի նախագահ Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել Հայաստանի կանանց հասարակական կազմակերպությունների և ՀՀԿ կանանց համար հրավիրելով նրանց սույն թվականի հունվարի 18-ին Ա. Խաչատրյան մեծ համերգասրահ ունկնդրելու Պ. Ի. Չայկովսկու " Շչելկունչիկ " բալետի հիման վրա ստեղծված գրական-երաժշտական կոմպոզիցիան: Կոմպոզիցիայի ընթացքում Չայկովսկու անմահ երաժշտության ներքո հանդիսատեսին... ավելին →
Տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ
Հունվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նիստին ներկա էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նիստի մասնակիցներին, եւ քանի որ սա 2013-ի առաջին հանդիպումն էր, շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` համոզմունք հայտնելով, որ 2013 թվականը կլինի նորանոր ձեռքբերումների տարի: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր... ավելին →
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարևան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության... ավելին →
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի – Ես ցանկանում եմ ասել, որ մեր առաջին պաշտոնական այցը Հայաստան, և հանդիպումը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրում՝ շատ ջերմ է եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին` պարոն Տիգրան Սարգսյանին, ջերմ ընդունելության և հանդիպման համար: Մեր զրույցն անցել է այնպիսի միջավայրում, կարծես մենք մանկությունից ճանաչում ենք միմյանց: Ես անփորձ քաղաքական գործիչ եմ, բայց ոչ մի դժվարություն չեմ ունեցել հանդիպման ժամանակ:... ավելին →






