Լուրեր
Նախագահը հրավիրել է խորհրդակցություն դատաիրավական համակարգի խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն դատաիրավական համակարգի խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ վճռաբեկ... ավելին →
Հրայր Թովմասյանը առաջիկա չորս տարիների դատաիրավական ծրագիրն ավելի հեռահար է համարում
Դատաիրավական բարեփոխումները ցանկացած երկրում անընդհատ ու շարունակական են: Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Հասարակական զարգացման յուրաքանչյուր փուլում նոր խնդիրներ են դրվում եւ փորձ է արվում դրանք լուծել: Եթե առաջին փուլում մենք ունեինք դատարանակազմության, դատավարական օրենսգրքեր ունենալու խնդիր, ապա այս փուլում բոլոր... ավելին →
Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը. ԱԺ նախագահը հանդես եկավ արտահերթ ելույթով
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին շարունակեց կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Գործադիրի ներկայացրած հնգամյա ծրագրի վերաբերյալ պատգամավորները շարունակեցին տեսակետներ հայտնել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց կառավարության ծրագրով նախատեսված` աղքատության դեմ պայքարի ուղղություններին` ասելով, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու կենսաթոշակային բարեփոխումները կբարելավեն սոցիալական վիճակը: Խմբակցության մեկ այլ պատգամավոր`... ավելին →
Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, Շնորհավորում եմ Ձեզ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ արդյունավետ օրինաստեղծ աշխատանք: Հավատում եմ, որ մեզ՝ յուրաքանչյուրիս, Ազգային ժողովի պատգամավորներին և կառավարության անդամներին, անկախ կուսակցական պատկանելությունից, միավորում է համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման վեհ գաղափարը։ Այսօր կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Երազանքների պատ>> ծրագրի աջակիցների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարան - մասնավոր կառույցներ համագործակցության շրջանակում հունիսի 1-20-ը Երևանում անցկացված <<Երազանքների պատ>> ծրագրի աջակից <<Ամերիաբանկի>> գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ծրագրի առաջին փուլում հավանության արժանացած երազանքներից մեկի` եռաչափ նկարազարդման, իրականացման նպատակով Երևան հրավիրված գերմանացի նկարիչ Նիկոլայ Արնդտը և <<Բի Բի Մեդիա>> գովազդային գործակալության... ավելին →
Ասադ Ալամը վարչապետին է ներկայացրել Համաշխարհային բանկի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին, ով ավարտում է իր գործունեությունն զբաղեցրած պաշտոնում: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին: «Կարծում եմ՝ վերջին տարիների մեր երկկողմ համագործակցությունն արձանագրել է... ավելին →