Լուրեր

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ07.06.2012

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ, ում հետ առանձնազրույցում քննարկվել են հայ-ճապոնական բարեկամությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա07.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ: Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին07.06.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: «Մենք ուշադրությամբ հետևում ենք Լեհաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ տեսնում ենք, որ Ձեր երկիրն ի տարբերություն Եվրոպայի այլ երկրների՝ ցույց է տալիս տնտեսական լավագույն արդյունքներից մեկը: Ձեր փորձը շատ օգտակար կլինի մեզ համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի հիմնական գործընկերներից մեկը Եվրոպական միությունն է, որի տնտեսական աճը և... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում07.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Տոկիոյի Սոկա համալսարանում

Ուրախ եմ Ձեզ՝ ուսանողներիդ և դասախոսներիդ հետ հանդիպման համար և երախտապարտ եմ Սոկա համալսարանին ինձ պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու համար: Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ողբերգալի հետևանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, և մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝ ցուցաբերելով... ավելին →

Վերագործարկվել է ևս երկու հիմնանորոգված շատրվան 06.06.2012

Վերագործարկվել է ևս երկու հիմնանորոգված շատրվան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և <<Օղակաձև>> զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին:Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ:Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի:1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով... ավելին →

Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին06.06.2012

Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS), հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակից եվրոպացի, թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին, լրագրողներին և վերլուծաբաններին հետաքրքրող հարցերին: Հարց - Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց այժմ պետք է հաջողության հասնեք:... ավելին →