Լուրեր
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-ին ընդունեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին եւ «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին: Տեղեկացնենք, որ Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստան է ժամանել «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության հրավերով՝ մասնակցելու իր՝ «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսին: Այդ գիրքը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի հայոց պատմության... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012 թվականի մրցանակին արժանացած Ֆեդերիկո Ֆաջինին: Հանդիպմանը հաջորդել է մրցանակի հանձնման առիթով ի պատիվ պարոն Ֆեդերիկո Ֆաջինի և տիկին Էլվիա Ֆաջինի Նախագահի նստավայրում կազմակերպված ընդունելությունը, որի ժամանակ Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, նոյեմբերի 21-ին հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քվորում չապահովվելու... ավելին →
Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարարը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 21-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաս Դուբի հետ: Տոմաս Դուբը Երեւան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն տնտեսական համագործակցության խորացմանը եւ ապրանքաշրջանառության ավելացմանը երկու երկրների միջեւ, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ: ԱԺ... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալին
Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տոմաշ Դուբի հանդիպման ժամանակ: Ողջունելով հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը Երևանում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է հայ-չեխական հարաբերությունների բարձր մակարդակը և հաստատում, որ փոխգործակցություն ծավալելու մեծ ներուժ կա նաև երկու... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարներն ու քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` հատկանշելով դրանց շրջանակում Երևանի քաղաքապետարանի և միջազգային կազմակերպությունների միջև առկա համագործակցության հաջողված օրինակները: <<Համագործակցության... ավելին →