Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ23.11.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների: Հանրապետության ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս մի քանի օրերին նրանք հասցրել են որոշ չափով ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մեր երկրի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և պետության առջև ծառացած... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ23.11.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսին: Գիրքը Լևոն Արոնյանի 30-ամյակի առիթով հեղինակել է շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան: ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասկացեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին23.11.2012

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասկացեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին

 Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավիրիկյան պալատում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասկացեց ԱՊՀ Միջխորոդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի Սենատի անդամ Ֆրանչեսկո Ամորուզոն: Նա նշեց, որ ԱՊՀ ՄԽՎ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ22.11.2012

ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների... ավելին →

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է <<Մեկ պատուհան>>  22.11.2012

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է <<Մեկ պատուհան>>

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում <<Մեկ պատուհան>> սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն առավել... ավելին →

Կառավարությունը գործարար միջավայրի բարելավման արմատական քայլեր է ձեռնարկում22.11.2012

Կառավարությունը գործարար միջավայրի բարելավման արմատական քայլեր է ձեռնարկում

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ 1993 թվականի հենց այս օրը շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, որը մեր անկախ պետության կառուցման ճանապարհին կարևոր մի հանգրվան էր։ Հետագայում պետությունը որոշում ընդունեց, որ այս օրը մեր երկրում պետք է նշենք իբրև բանկային համակարգի աշխատողի օր։ Կառավարության անունից... ավելին →