Լուրեր

Հանրապետության հրապարակում մեկնարկել է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության գլխավոր միջոցառումը  14.10.2012

Հանրապետության հրապարակում մեկնարկել է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության գլխավոր միջոցառումը

 Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել <<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարության գլխավոր միջոցառումը, որին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամներ, Երևանի քույր և բարեկամ քաղաքների պատվիրակությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետ... ավելին →

Վարչապետը տնտեսագիտական գիտաժողովի մասնակիցներին է ներկայացրել նոր տնտեսական քաղաքականության սկզբունքները13.10.2012

Վարչապետը տնտեսագիտական գիտաժողովի մասնակիցներին է ներկայացրել նոր տնտեսական քաղաքականության սկզբունքները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը կարևորել է տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությունը գիտաժողովին. «Այսպիսի համախմբումը բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայ տնտեսագետների հետ միասին քննարկենք արդիական խնդիրները, որոնք ծառացած են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ... ավելին →

Եկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության ժամանակը. Տիգրան Սարգսյան13.10.2012

Եկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության ժամանակը. Տիգրան Սարգսյան

 Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով: Ֆորումի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ-ռուսական տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և այլք: Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և հումանիտար կապերի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԻՆ13.10.2012

ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒՐԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն ողջունում եմ մեր երկրների պետական իշխանության, բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին արդեն երկրորդ անգամ Երևանում հավաքող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Հայաստանին և Ռուսաստանին միավորում են եղբայրության և բարեկամության բազմադարյա... ավելին →

Երևանի քաղաքապետը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ12.10.2012

Երևանի քաղաքապետը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալիռեզա Պակֆետրատի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել <<Էրեբունի-Երևան-2794>> տոնակատարությանը մասնակցելու առիթով: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Խոսելով Երևանի պատմամշակութային ընդհանուր նկարագրի մասին՝ քաղաքապետը կարևորել է նաև քաղաքի զարգացմանն ուղղված նոր... ավելին →

Ալեքսանդր Գրիգորյանը, Ռաֆայել Վահանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ12.10.2012

Ալեքսանդր Գրիգորյանը, Ռաֆայել Վահանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ Երևանի պատվավոր քաղաքացիներ

 Հոկտեմբերի 12-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես կապիտալ սուբվենցիա տրամադրված 1,300,000.0 հազար դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին. <<Քաղաքապետարանն իրականացնում է բոլոր չջեռուցվող կրթական, մշակութային, նախադպրոցական հաստատությունները, գրադարանները ջեռուցման համակարգերով... ավելին →