Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 19.06.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Երևանի և բելառուսական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում: Առանձնակի կարևորելով Երևանի և բելոռուսական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռևս 2002 թվականին կնքած փոխգործակցության համաձայնագիրն այսօր... ավելին →

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ 18.06.2012

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետևել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին և ներկայացրել իր դիտողությունները: <<Քաղաքի մասին առաջինը տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետևողականությունը և սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից>>,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել... ավելին →

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին18.06.2012

Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Տեղյակ եք, որ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը վարել է կառավարության արտահերթ նիստը18.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը վարել է կառավարության արտահերթ նիստը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վարել է կառավարության արտահերթ նիստը: Մինչ նիստի օրակարգին անցնելը, Նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ և նշել, որ կառավարության նոր կազմում շարունակում է աշխատել նախկին նախարարների մի հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազմակերպչական բավարար աշխատանքային հմտություններ: Նիստի օրակարգի հարցերի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության... ավելին →

ՈՒխտագնացություն դեպի Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի 18.06.2012

ՈՒխտագնացություն դեպի Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի

Հունիսի 16-ին և 17-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր (Սուրբ Աստվածածին) եկեղեցի, որտեղ ամփոփված են պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։ Հունիսի 16-ին ավելի քան 100 երիտասարդներ մաքրեցին և բարեկարգեցին եկեղեցու հարակից տարածքը: Իսկ հունիսի 17-ին շուրջ 80 երիտասարդ հանրապետականներ մեկնեցին Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացան դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք մատուցեցին Գ. Նժդեհի... ավելին →

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդի անդամներին 18.06.2012

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդի անդամներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկեց նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսեցին նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրին բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծեց կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը համատեղ... ավելին →