Լուրեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահներին 09.07.2012

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին` Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ եւ ողջ ռուս ժողովրդին Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ, որ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ: Ռուս... ավելին →

«Կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է». Էդուարդ Շարմազանովի պատասխանը` Մամեդյարովին 09.07.2012

«Կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է». Էդուարդ Շարմազանովի պատասխանը` Մամեդյարովին

Այսօր Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնավորապես հայտարարել է. «Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր»: Ի պատասխան այս հայտարարության ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Պարոն Մամեդյարովն Ադբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը... ավելին →

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում 09.07.2012

Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Բաբայանը հուլիսի 9-ին հանդիպեցին Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Յաապ Վերների հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Արտակ Զաքարյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարին09.07.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարին

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջջարի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ԻԻՀ ՆԳ նախարարի այցն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ գոհունակությամբ փաստեց, որ հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում, ինչը... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը09.07.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման և գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ... ավելին →

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն04.07.2012

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

 Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ: *** Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. ... ավելին →