Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ... ավելին →
Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 25-ին սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալն ընդդիմադիր պատգամավորներն առաջարկեցին քննարկել հետընտրական գործընթացներն ու զարգացումները՝ հիմնավորմամբ, որ երկրի օրենսդիր մարմինը պետք է անմասն չմնա եւ արձագանքի հասարակությանը հուզող խնդիրներին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մասնավորապես առաջարկեց քառօրյան սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հաղորդագրության... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է ծրագրերի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան-բյուջեների կատարողականը, այնուհետև հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին»... ավելին →
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհրդին է ներկայացվել առկա նախագծերի հիման վրա Արտաշատ-Երևան, Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհահատվածի եռաչափ մոդելավորումը: Արձանագրվել է, որ ճանապարհահատվածների կառուցման տեխնիկական լուծումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Այնուհետև քննարկվել է տրանշ-2... ավելին →
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ փետվարի 22-ին քննարկեց եւ հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Այն լրացումներ է ենթադրում «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների մասին» ու «ՀՀ քրեական» օրենսգրքերում:... ավելին →
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 25-28-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 9 հարց եւ 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 76... ավելին →