Լուրեր

ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրվել են ՀՀ պետական սահմանների արդիականացման ծրագրերի մեկնարկն ազդարարող համաձայնագրեր27.08.2012

ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև ստորագրվել են ՀՀ պետական սահմանների արդիականացման ծրագրերի մեկնարկն ազդարարող համաձայնագրեր

 Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային և համաֆինանսավորման համաձայնագրեր: Փաստաթղթերը ՀՀ կառավարության անունից ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ կառավարությանն... ավելին →

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԱՆԴԱՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ25.08.2012

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԱՆԴԱՄ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ: Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն... ավելին →

Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանն իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ միջոցառումներ25.08.2012

Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարությանն իրականացնել ստվերի դեմ պայքարի հստակ միջոցառումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել առողջապահության բնագավառին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն: Վարչապետ Սարգսյանը նշել է. «Պետք է հասկանալ, թե այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի միտումներն ինչու են նվազել 4,4 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացրել ծառայությունների ավելացման և ստվերի նվազման նպատակով: Մասնավորապես, նախորդ տարվա... ավելին →

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կբարեկարգվի Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը  24.08.2012

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կբարեկարգվի Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած հատվածը

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Ինգո Արմենիա>> ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի ու <<ՎՏԲ Հայաստան>> բանկի մանրամեծածախ դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է... ավելին →

Քննարկվել են Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր24.08.2012

Քննարկվել են Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր

 Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին... ավելին →

Միջազգային ֆորում23.08.2012

Միջազգային ֆորում

Ս/թ օգոստոսի 16-18-ը Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցավ Միասնական Ռուսաստան կուսակցության Երիտասարդական Գվարդիա կազմակերպության կողմից կազմակերպված Միջազգային ֆորում ծրագիրը, որին մասնակցեցին նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցեցին ավելի քան 15 երկրներից 30-ից ավել կազմակերպություններ: Մասնակից կազմակերպություններից միայն 4-ին ընձեռվեց հնարավորություն ներկայացնել իրենց կազմակերպությունը, որոնց թվում էր նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:... ավելին →