Լուրեր
Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան
Ապրիլի 28-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը, ինչպես նաեւ մի շարք օրինագծերի քննարկման հատուկ կարգի վերաբերյալ ԱԺ որոշումները հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 3 օրինագծեր եւ վավերացրին 1 միջազգային պայմանագիր: Քվեարկության արդյունքում չընդունվեց չորս խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ... ավելին →
Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նոր Նորք տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 30 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Նոր Նորք տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Արմեն Ուլիխանյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արմեն Ալավերդյանը, Արմեն Կիրակոսյանն ու Կարեն Գրիգորյանը: ավելին →
Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Ավան տարածքային գրասենյակում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ ՀՀԿ Ավան տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության նախագահ վերընտրվեց Մանվել Ջավադյանը, իսկ նախագահի տեղակալներ՝ Արայիկ Ճորուխյանն ու Արարատ Մարկոսյանը: ավելին →
Ապրիլի 28-ին Տարոն Մարգարյանն ընտրվեց ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ
ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության «թիվ 1» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարում էր ՀՀԿ Ավան տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Մանվել Ջավադյանը: Օրակարգում էր ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովի մասնակիցները միաձայն կողմ քվեարկությամբ Տարոն Անդրանիկի Մարգարյանին ընտրեցին ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ: ավելին →
Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի առթիվ կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ
Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից:... ավելին →
ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ
Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ աշխատակազմին երկարատեւ եւ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմը այսուհետ եւս նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր ներդրումն ունենալով պետության առաջընթացի ապահովման գործում: Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը լուսանկարվեց ԱԺ աշխատակազմի հետ: ավելին →






