Լուրեր
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգին անցնելը, Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ի պատասխան օրակարգի ձևավորման առնչությամբ ավագանու <<Բարև Երևան>> խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի բարձրացրած հարցի, նշել է, որ Երևան քաղաքի ավագանու ինչպես մյուս բոլոր, այնպես էլ այս նիստի օրակարգը ձևավորվել է բացառապես օրենքով սահմանված կարգով՝ ավագանու կանոնակարգին համապատասխան: Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ... ավելին →
Աշնանային ծառատունկի շրջանակում մայրաքաղաքում տնկվել է 32 հազար ծառ և թուփ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում կազմակերպված աշնանային ծառատունկի շրջանակում տնկվել է 32 հազար ծառ և թուփ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաև, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի սանիտարական էտման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել հանրությանը էտման աշխատանքների վերաբերյալ՝ մանրամասն ներկայացնելով ծառերի երկարակեցությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը արգենտինահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ էր: ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսում այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին եւ Արցախում զոհված ազատամարտիկների հուշարձանին: ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի հանդիսասրահում Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ արգենտինահայ... ավելին →
23.11.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինային: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ: Դժվարին այս պահին մեր զորակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Լատվիայի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ... ավելին →
22.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին եւ Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին` Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Հեռագրերում ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Բեյրութում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը երկու տասնյակից ավելի մարդկանց... ավելին →
Կայացել է ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդն իր վերաբերմունքն է արտահայտել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի և «գենդեր» տերմինի շուրջ ձևավորված իրավիճակի նկատմամբ և ընդունել համապատասխան հայտարարություն: «1993 թվականին վավերացնելով Կանանց նկատմամբ խտրականության... ավելին →




