Լուրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում18.02.2013

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ և երեխաների հետ Հայաստանի նախագահական ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք արվում են, բնակաբանար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են անհրաժեշտ բոլոր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին18.02.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին

 Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններին։ ԱԺ նախագահը թոռնիկի՝ Հովիկի ուղեկցությամբ՝ այցելեց Երեւանի Հր. Աճառյանի անվան դպրոցում տեղակայված 10/08 ընտրական տեղամաս եւ կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Քվեարկելուց հետո Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասաց. «Ես քվեարկել եմ կայուն Հայաստանի զարգացման, մեր հայրենիքի անվտանգության եւ Հայաստանի ապահով ապագայի համար։ Ես համոզված եմ, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան... ավելին →

Թուրք լրագրողներն այցելեցին Հայաստանի խորհրդարան16.02.2013

Թուրք լրագրողներն այցելեցին Հայաստանի խորհրդարան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Թուրքիայի շուրջ տասը լրատվամիջոցների թղթակիցների հետ: Ողջունելով թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան՝ Հերմինե Նաղդալյանը մեծապես կարեւորեց նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել: Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Հրանտ Դինք»... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդունեց օտարերկրացի լրագրողների16.02.2013

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդունեց օտարերկրացի լրագրողների

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 16-ին ընդունեց Հայաստան ժամանած մի խումբ օտարերկրացի լրագրողների: Ողջունելով նրանց այցը խորհրդարան՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ լրագրողները Երեւան են ժամանել Հայաստանի համար կարեւոր մի ժամանակաշրջանում՝ երկրի նախագահի ընտրության նախօրեին: «Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անցկացվեն հանրապետության նորագույն պատմության ամենաժողովրդավարական ընտրությունները»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նախորդ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին16.02.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլային եւ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը եւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներում... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին16.02.2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ «Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը: Թեկնածուների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ իրենց քարոզարշավն... ավելին →