Լուրեր
Բարձրորակ սերմացուի ներկրումը կառավարության կարևորագույն ծրագրերից է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 2013 թ. գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ... ավելին →
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում... ավելին →
Վարչապետի հանձնարարությամբ հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Քննարկվել են 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման հետ կապված որոշ հարցեր, մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես... ավելին →
Վարչապետի մասնակցությամբ ամփոփվել են «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթն ամփոփող միջոցառմանը: Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2012թ. գործունեության միջոցառումների ծրագրով, որը ներառվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության գերակա խնդիրների ցանկում: Մրցույթի հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ: Մի խումբ ուսանողների պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ՝ բարձր պարգևների... ավելին →
Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամի հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպեց ՀՀ նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան այցելած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամ, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլաոս Քուիքի հետ: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում այլեւս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, որի արդյունքում իշխանությունը ցույց տվեց քաղաքական կամք՝ շարունակելու լայնամասշտաբ բարեփոխումները: Նիկոլաոս Քուիքը նախ տեղեկացրեց, որ Հայաստան այցելելուն պես... ավելին →
Երևանի քաղաքապետը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկությանը: Ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ ընտրություն է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է. <<Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես կատարեցի իմ ընտրությունը հանուն... ավելին →