Լուրեր
Կառավարությունը 2013 թվականին նույնպես տրամադրված է լարված աշխատանքի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը հրապարակել է երկրի տնտեսական զարգացման 2012 թ. կարևոր ցուցանիշները, որոնք Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այսօր։ ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7.2 տոկոս` 0.2-ով ավելի, քան երկրի նախագահը կառավարության առջև դրել էր իբրև թիրախ։ «Ձեռք բերված բարձր ցուցանիշը, որ կարողացել ենք համատեղ հաղթահարել, 2013 թ. համար ենթադրում է շատ լարված աշխատանք, - ասել է վարչապետ... ավելին →
Խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Փետրվարի 28-ին խորհրդարանը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչեւ օրակարգին անցնելը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանություններին զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը՝ նշելով. «Հարգելի պատգամավորներ, այսօր լրանում է Սումգայիթի դեպքերի 25-րդ տարելիցը: Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպվեց եւ իրականացվեց հանցագործություն, որի հետեւանքով սպանվեցին... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդականները: ավելին →
Քաղաքապետը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ համագործակցության ծրագրերի ընթացքը: Կարևորելով ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցության համար և, ի մասնավորի, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին, ընդգծել, որ առաջին փուլով իրականացված... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևան քաղաքի և Չինաստանի քաղաքների, մասնավորապես, Ուռումչի քաղաքի միջև համագործակցության հեռանկարները։ Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետը նկատել է, որ վերջին շրջանում ակտիվացել են, մասնավորապես, երկկողմ տնտեսական շփումները։ <<Հայաստանի և Չինաստանի մայրաքաղաքների միջև ստորագրվել է... ավելին →
Ազգային ժողովի հերթական նիստում
Փետրվարի 27-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված ՀՀ օրինագծերն ու վավերացրեց միջազգային համաձայնագրերը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հրայր Թովմասյանը... ավելին →