Լուրեր
Տիգրան Սարգսյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ձեր այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մենք դրանում շահագրգռված ենք: Համոզված ենք, որ առկա է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, առաջին հերթին տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Միրոսլավ Լայչակը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական... ավելին →
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքներին
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Տիգրան Սարգսյանը շրջել է թատրոնում՝ ծանոթացել կատարված տեխնիկական վերազինման աշխատանքներին: Տեխնիկական վերազինումն իրականացվել է ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերության կողմից` ՀՀ կառավարության աջակցությամբ: Մասնավորապես, ամբողջովին արդիականացվել է թատրոնի բեմական... ավելին →
Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Վիկտոր Խրիստենկոն ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը: Այնուհետև Հայաստանի... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ղազախստանի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Կաբիբուլլա Ջակուպովին: Հանդիպման ընթաքցում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանը առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում, տնտեսական գործակցության զարգացումը: ավելին →
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 10-ին ընդունեց Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատարություններով դեսպան Մարիա Պլիեգոյին եւ ՀՀ-ում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանին: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումն ու խորացումը: ԱԺ հանձնաժողովի նախագահը նշեց,... ավելին →
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները վերսկսեցին քննարկել «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը, որի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու տեսակետները հայտնեցին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Մանուկյանը եւ Արծվիկ Մինասյանը: «Ժառանգություն» խմբակցության... ավելին →