Լուրեր

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին25.09.2012

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Սեպտեմբերի 27-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։ ավելին →

Վարչապետի հանձնարարականով կվերանորոգվեն մշակութային օջախներ25.09.2012

Վարչապետի հանձնարարականով կվերանորոգվեն մշակութային օջախներ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի և Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին: Ստանալով իրավիճակի մանրամասն նկարագրությունը` վարչապետ Սարգսյանը հանձնարարել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման և այլ... ավելին →

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումերը 25.09.2012

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումերը

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին իշխանության պետական եւ դատական մարմիններին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ոլորտների ներկայացուցիչները պատգամավորների քննարկմանը ներկայացրին կատարված ծրագրերի... ավելին →

Երևանի քաղաքապետը հանդիպել է Մարսել քաղաքից ժամանած գործարարների հետ25.09.2012

Երևանի քաղաքապետը հանդիպել է Մարսել քաղաքից ժամանած գործարարների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հոլասյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած պաշտոնական այցի շրջանակում ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների ու գործարար շրջանակների հետ, կյանքի կկոչվեն... ավելին →

Կառավարությունը գիտության զարգացումն ու առաջընթացը դիտարկում է որպես գերակայություն. Տիգրան Սարգսյան24.09.2012

Կառավարությունը գիտության զարգացումն ու առաջընթացը դիտարկում է որպես գերակայություն. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) «Հայաստանի գիտությունը և կրթությունը» խորագրով համաժողովի բացմանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդն իր 24-ամյա պատմության և գործունեության ընթացքում բազմաթիվ ազգօգուտ ծրագրեր է իրականացրել, սատար կանգնել մայր հայրենիքին և հայ ժողովրդի... ավելին →

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ24.09.2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ

Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ, Ձեզ եմ ներկայացնում 2011 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները և հիմնական մի քանի շեշտադրումներ բյուջեի կատարողականի վերաբերյալ: Հետագայում իմ գործընկերներն ավելի մանրամասն` թվերով կներկայացնեն 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը և կպատասխանեն պատգամավորներին հետաքրքրող բոլոր հարցերին: Պետական բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս նախ կարևոր է տնտեսության այն ընդհանուր միջավայրը, որի ներքո... ավելին →