Լուրեր

Քննարկվել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արդյունքները19.11.2012

Քննարկվել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի արդյունքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների և գույքի կառավարման պետական գործակալության նախագահ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ուկրաինական կողմի համանախագահ Դմիտրի Կոլեսնիկովին: Նա Հայաստան է ժամանել` մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին: Ողջունելով հյուրին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք մեր երկրների միջև համագործակցության զարգացումը: Վստահ... ավելին →

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայկական պատվիրակությունը նախաձեռնել էր քննարկում19.11.2012

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայկական պատվիրակությունը նախաձեռնել էր քննարկում

Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության(ԳՄՀԸ) աջակցությամբ, նոյեմբերի 19-ին նախաձեռնել էր համաժողով-քննարկում՝ կառավարության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ... ավելին →

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ խորհրդարանում19.11.2012

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ խորհրդարանում

Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենին: Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը բարձր գնահատեց Հայաստանի նկատմամբ ԱՄՆ բարյացակամ վերաբերմունքը եւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը: Նա կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների... ավելին →

Պետք է գնահատենք Մանկավարժական համալսարանի անցյալը և դնենք զարգացման նոր նպատակներ. Տիգրան Սարգսյան19.11.2012

Պետք է գնահատենք Մանկավարժական համալսարանի անցյալը և դնենք զարգացման նոր նպատակներ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսությանը: Հանրապետության նախագահի և Կառավարությանի անունից շնորհավորելով համալսարանի հոբելյանի կապակցությամբ վարչապետը նշել է. «Այս հոբելյանը լավ առիթ է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքները և մեր առջև դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ... ավելին →

Տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ԵԿ հերթական նիստ16.11.2012

Տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ԵԿ հերթական նիստ

Սույն թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ԵԿ հերթական նիստը, որը վարում էր ԵԿ նախագահ Միքայել Սահակյանը: Նիստին ներկա երիտասարդները տեղեկացան առաջիկա նախագահական ընտրություններին սպասվելիք աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու մասին: Ուրախալի լուր էր նաև այս շաբաթ օրը կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում ծառատունկին մասնակցելը, որի համար կազմվեցին համապատասխան խմբեր`այդ գեղեցիկ նախաձեռնությունը իրականացնելու նպատակով: Մասնակիցները հատկապես... ավելին →

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա16.11.2012

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, նոյեմբերի 7-11-ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է <<Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում>> խորագիրը կրող ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի շրջանակում ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի Շենգավիթ, Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: Ոլորտի... ավելին →