Լուրեր

26.11.2012

Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը նոյեմբերի 23-24-ը աշխատանքային այց կատարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի նպատակն էր ս.թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստից առաջ հանդիպումներ ունենալ ԼՂՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ: ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի ներկայացուցիչների, ԱԳ նախարարի եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ արծարծվեցին բրյուսելյան նիստի... ավելին →

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի26.11.2012

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև աղի և ավազի կուտակման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ ձմռան նախապատրաստական... ավելին →

Մամուլի հաղորդագրություն Առողջապահական ծրագրեր՝ մանկատան երեխաների համար 26.11.2012

Մամուլի հաղորդագրություն Առողջապահական ծրագրեր՝ մանկատան երեխաների համար

 Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները մեկնեցին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետներն այցելեցին Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ և Գավառի մանկատուն։ Անցկացվեցին ինտերակտիվ դասախոսություններ մանկատան սաների և դաստիարակների համար։ Նախքան դասախոսությունների... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԱՋԻԲ ՄԻԿԱԹԻԻ ՀԵՏ  26.11.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԱՋԻԲ ՄԻԿԱԹԻԻ ՀԵՏ

Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԻԲԱՆԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ՀԵՏ  26.11.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԻԲԱՆԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼ ՍՈՒԼԵՅՄԱՆԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով... ավելին →

Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր24.11.2012

Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նոյեմբերի 24-ին Երեւանում գտնվող Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բաշկիրիայի Աժ փոխնախագահը ծաղիկներ դրեց Հուշապատի մոտ գտնվող Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների շիրիմներին, 1915թ. Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեց անմեղ զոհերի հիշատակը։ «Արդեն չորրորդ անգամ եմ Հայաստանում եւ յուրաքանչյուր անգամ մեծ ցավ եմ ապրում լինելով Ծիծեռնակաբերդում: Այս... ավելին →